շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է Սեւ ծովից «Կալիբր» հրթիռների արձակումն ուկրաինական ենթակառուցվածքների ուղղությամբ

ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է Սեւ ծովից «Կալիբր» հրթիռների արձակումն ուկրաինական ենթակառուցվածքների ուղղությամբ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարալել՝ ցուցադրելով Սեւծովյան նավատորմի ռազմանավից «Կալիբր» տեսակի հրթիռներով Ուկրաինայի զինված ուժերի ենթակառուցվածքների ուղղությամբ հարված հասցնելու պահը, հաղորդում է Интерфакс-ը:

«Սեւծովյան նավատորմի ռազմանավի անձնակազմը Սեւ ծովի ջրային տարածքից «Կալիբր» տեսակի 4 թեւավոր հրթիռի համազարկային արձակում է իրականացրել՝ Ուկրաինայի տարածքում նախապես որոշված ցամաքային թիրախների ուղղությամբ»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Հրապարակված տեսակադրերում ցուցադրվել է նավում տեղադրված հրթիռային համակարգը, որը հրթիռների 4 արձակում է իրականացրել մի քանի վայրկյան ընդմիջումով:

  • Կիսվել: