ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատից Ղրիմի ափերի մոտ «Բայրաքթար»-ի ոչնչացումը

ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատից Ղրիմի ափերի մոտ «Բայրաքթար»-ի ոչնչացումը

Ռուսական «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը Ղրիմի ափերի մոտ ոչնչացրել է ուկրաինական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Սևծովյան նավատորմի ֆրեգատի անձնակազմը Ղրիմի թերակղզու արևմտյան ափերի մոտ ոչնչացրել է «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)՝ երկու հրթիռ արձակելով նավի «Շթիլ» զենիթահրթիռային համակարգից»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։

Նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքն իրականացրել է Սևծովյան նավատորմի նավերի, ինչպես նաև Ղրիմի թերակղզում և Ուկրաինայի հարավում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմական տեխնիկայի առափնյա և ցամաքային դիրքերի հետախուզում։ 

Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Սևծովյան նավատորմի նավերի գործողության գոտում։


  • Կիսվել: