հինգշաբթի, հունվար 23
23 / 1 / 2025
ՌԴ ՊՆ հայտնում է, որ Ղրիմի երկնքում 38 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել

ՌԴ ՊՆ հայտնում է, որ Ղրիմի երկնքում 38 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել

Հակաօդային պաշտպանության միջոցները Ղրիմի երկնքում ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 38 անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
 
«Այս գիշեր կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ 38 ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով Ուկրաինայի բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Ղրիմի Հանրապետության տարածքում», – ասել են գերատեսչությունում։
 

  • Կիսվել: