ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսային բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավարի հետ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Նշվում է, որ կողմերը քննարկել են անվտանգության հարցեր:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «2022 թվականի հունվարի 6-ին հեռախոսային բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Ջեյմս Օսթինի միջև, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցեր»: