կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌԴ նախագահը ստորագրել է Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն ՌԴ կազմ ներառման մասին պայմանագրերը

ՌԴ նախագահը ստորագրել է Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն ՌԴ կազմ ներառման մասին պայմանագրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ կազմ ներառման և ՌԴ կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագրերը:

Ստորագրմանը նախորդած ելույթում Պուտինն ասել էր, որ մարդիկ հանրաքվեներով միանշանակ ընտրություն են կատարել, ըստ այդմ՝ համաձայնագրեր կստորագրվեն Ռուսաստանի Դաշնության կազմ չորս նոր տարածքներ ընդունելու վերաբերյալ:

«Դա միլիոնավոր մարդկանց կամքն է»,- ընդգծել է Պուտինը:

  • Կիսվել: