շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ՌԴ նախագահն առաջարկել է ստեղծել Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի եռամիություն. Տոկաև

ՌԴ նախագահն առաջարկել է ստեղծել Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի եռամիություն. Տոկաև

Ղազախստանի վերընտրված նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնամուտից հետո կատարած առաջին արտասահմանյան այցով մեկնել է Մոսկվա:

Կրեմլում նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի հետ բանակցություններից հետո հանդիպել է նաև վարչապետ Միխայիլ Միշուստինին:

Վերջնինիս հետ զրույցում նա ասել է, որ ՌԴ նախագահն առաջարկել է ստեղծել Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի եռամիություն, որը, ի թիվս այլ հարցերի, կզբաղվի նաև գազի ոլորտի կարգավորմամբ:

Տոկաևը նշել է, թե հավանություն է տալիս գաղափարին. ՛՛Այստեղ ոչ մի դրամատիզմ չկա, քիչ առաջ ասացի Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ այդ հարցերը քննարկում են պահանջում: Դրանք աշխատանքային հարցեր են՛՛:

Նրա խոսքով՝ Պուտինն ասել է, թե պատրաստվում է խնդիրը քննարկելու համար զանգահարել Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիոևին:

 

  • Կիսվել: