կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի առաջարկը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի առաջարկը

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Պուտինին և Զելենսկուն արված առաջարկի վերաբերյալ հարցին:

Պաշտոնական Կրեմլը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղարը։

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
 
Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվայի և Կիևի միջև հիմնական տարաձայնությունները կապված են ուկրաինական կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման ձգձգման հետ։
 
«Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և մղել նրանց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ապա դա կարելի է միայն ողջունել»,- հավելել է Պեսկովը։

  • Կիսվել: