երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկում են C-400-ի մատակարարման ժամկետները

ՌԴ-ն ու Թուրքիան քննարկում են C-400-ի մատակարարման ժամկետները

Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են C-400-ի լրացուցիչ խմբաքանակի մատակարարման ժամկետների շուրջ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ռազմատեխնիկական համագործակցության (ՌՏՀԴԾ) դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը՝ «National Defense»-ին տված հարցազրույցում:

Նա, մասնավորապես, ասել է. «Թուրքիայի համար C-400-ի լրացուցիչ խմբաքանակի հարցն օրակարգում է: Մենք պայմանավորվում ենք համակարգի կազմի, մատակարարման ժամկետի և այլ պայմանների վերաբերյալ: Ընթանում է բանակցային գործընթացը, հուսով ենք, որ տեսանելի ապագայում մենք կգանք ընդհանուր հայտարարի»:

Պաշտոնյան ընդգծել է, որ առաջին պայմանագիրը նախատեսում է բացառապես մատակարարում՝ առանց արտադրության տեղայնացման:

  • Կիսվել: