ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ-ն ու Ղազախստանը ցանկանում են մեծացնել ՀԱՊԿ-ի պոտենցիալը

ՌԴ-ն ու Ղազախստանը ցանկանում են մեծացնել ՀԱՊԿ-ի պոտենցիալը

Ռուսաստանը եւ Ղազախստանը մտադիր են մեծացնել ՀԱՊԿ պոտենցիալը, կատարելագործել ահաբեկչության, թմրանյութերի եւ այլ սպառնալիքների դեմ պայքարի մեխանիզմները։ Այս մասին նշվել է ՌԴ-ի եւ Ղազախստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ընդունված հռչակագրում, որը ստորագրել են երկու երկրների նախագահները։

Տեքստում, մասնավորապես, նշված է. «Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի եւ ՀԱՊԿ ստեղծման 20-ամյակի առիթով Ռուսաստանի Դաշնությունը եւ Ղազախստանի Հանրապետությունը, ընդունելով ՀԱՊԿ կարեւոր դերը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման գործում, հաստատում են Կազմակերպության պոտենցիալի համատեղ մեծացման նպատակաուղղվածությունը։

Ռուսաստանի Դաշնությունը եւ Ղազախստանի Հանրապետությունը մտադիր են կատարելագործել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման, միջազգային ահաբեկչության, թմրանյութերի եւ պրեկուրսորների անօրինական արտադրության եւ շրջանառության, կազմակերպված հանցավորության եւ ժամանակակից ու անդրսահմանային այլ մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարի մեխանիզմները, զարգացնել ՀԱՊԿ խաղաղարար ուժերը, աջակցել Կազմակերպության գործընկերային շրջանակի ընդլայնմանը»:

  • Կիսվել: