ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ-ն Կիևի շրջանի հյուսիսից ստորաբաժանումները մասնակի դուրս է բերումը դեպի Բելառուսի հետ սահման. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

ՌԴ-ն Կիևի շրջանի հյուսիսից ստորաբաժանումները մասնակի դուրս է բերումը դեպի Բելառուսի հետ սահման. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ռուսական զորքերը շարունակում են ստորաբաժանումների մասնակի դուրսբերումը Կիևի շրջանի հյուսիսից դեպի Բելառուսի հետ սահման։

Այս մասին ապրիլի 1-ի առավոտյան ամփոփագրում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հրթիռային համակարգեր է ուղարկում Գոմել (Բելառուս):

«Հակառակորդը չի հրաժարվում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններն ամբողջությամբ գրավելու իր ծրագրերից, նա նաև ոտնձգություն է անում Խարկովի շրջանի վրա և փորձում ամրապնդել իր դիրքերը, վերախմբավորել զորքերը, ամրապնդվել։ Հիմա մենք տեսնում ենք, որ հրթիռային համակարգեր են ուղարկվում Գոմելի շրջան, հակառակորդը փորձում է դրանք կենտրոնացնել այնտեղ, ակնհայտ է, որ դա պայմանավորված է հրթիռային հարվածներ հասցնելու կամ որպես շանտաժի և ահաբեկման գործիք օգտագործելու ծրագրերով»,- ասել է Մալյարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է Բելառուսի տարածքն ակտիվորեն օգտագործել ագրեսիա իրականացնելու համար։


  • Կիսվել: