ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ-ն «Իսկանդեր»-ները մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմաններին. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

ՌԴ-ն «Իսկանդեր»-ները մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմաններին. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ռուսաստանը Բելառուսում տեղակայված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմաններին։ Այս մասին երկուշաբթի՝ մարտի 28-ին, հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Բելառուսի Հանրապետության Գոմելի շրջանում ֆիքսվել է «Իսկանդեր-Մ» արձակման կայանների տեղաշարժ Ուկրաինայի հետ պետական սահմանի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նաև Գլխավոր շտաբի ամփոփագրում հաղորդվում է, որ այժմ ռուսական զորքը հիմնական ուժերը կենտրոնացնում է գրաված բնագծերը պահելու և հարձակողական գործողությունների վերսկսմանը նախապատրաստվելու ուղղությամբ։

  • Կիսվել: