կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌԴ-ն հայտնում է ուկրաինական հրամանատարական կետերի ոչնչացման, իսկ Ուկրաինան՝ իր կողմից 30 բնակավայրերի ազատագրման մասին

ՌԴ-ն հայտնում է ուկրաինական հրամանատարական կետերի ոչնչացման, իսկ Ուկրաինան՝ իր կողմից 30 բնակավայրերի ազատագրման մասին

Այսօր Ռուսաստանի Պաշտպանության նաախարարությունը հայտարարել է ուկրաինական զինապահեստների և հրամանատարական կետերի ոչնչացման մասին:

Միևնույն ժամանակ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունն այսօր հայտարարել է. ՛՛Վերջին օրերին Խարկովի մարզում ձեռնարկած հակահարձակման ընթացքում ուկրաինական զորքերին հաջողվել է շուրջ երեք տասնյակ բնակավայր ազատագրել՛՛:

Ինչպես հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ իրենց ԶՈւ-ի ստորաբաժանումներին այսօր հաջողվել է գրավել Խարկովի մարզի ռուսական վարչակազմի նստավայր հանդիսացող Կուպյանսկ քաղաքը։

Իր հերթին Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն էլ ասել է, որ վերջին 24 ժամերին Ռուսաստանի Զինված ուժերը Ուկրաինայի տարածքում վեց զինապահեստ և յոթ հրամանատարական կետ են ոչնչացրել:

 

  • Կիսվել: