հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ՌԴ-ն և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում

ՌԴ-ն և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում

Մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ վերադարձվել են Կիևի կողմից վերահսկվող տարածքից՝ Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական համաձայնություններին համապատասխան: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։

Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների մի խումբ:

«Հունիսի 19-ին ռուս-ուկրաինական համաձայնություններին համապատասխան, որոնք հունիսի 2-ին ձեռք են բերվել Ստամբուլում, ռուսաստանցի զինծառայողների մի խումբ է վերադարձվել Կիևի վարչակարգի կողմից վերահսկվող տարածքից: Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների մի խումբ», - ասել են պաշտպանության նախարարությունում:

Ներկայումս ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում:

 

  • Կիսվել: