ՌԴ-ն և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականցրել
Այսօր երեկոյան Զապորոժիեի շրջանում տեղի է ունեցել գերիների փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այս մասին հայտնել էՈւկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Զապորոժիեի շրջանում հենց նոր տեղի ունեցավ գերիների փոխանակում։ 86 ուկրաինացի զինծառայող, այդ թվում՝ 15 կին, արդեն ապահով են՛՛։
Այն մասին, թե քանի ռուս զինվոր է ազատ արձակվել, Տիմոշենկոն չի հայտնել: