կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՌԴ-ն բանակցություններ է վարում Սիրայում դեսպանատան անվտանգության շուրջ

ՌԴ-ն բանակցություններ է վարում Սիրայում դեսպանատան անվտանգության շուրջ

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, թե Ռուսաստանը բանակցություններ է վարում Սիրիայում ռուսների, դեսպանատան աշխատակիցների և այլ ներկայացուցչությունների անվտանգության ապահովման շուրջ։

«Իհարկե, բանակցություններ ենք վարում, որոնք առաջին հերթին վերաբերում են մեր քաղաքացիների, դեսպանատան աշխատակիցների, մեր երկրի այլ ներկայացուցչությունների անվտանգությանը։ Այժմ սա է գլխավոր խնդիրը՝ ապահովել մեր մարդկանց անվտանգությունը»,- ասել է նա՝ պատասխանելով սիրիացիների հետ շփումների մասին հարցին։

  • Կիսվել: