երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՌԴ-ն արձագանքել է միջուկային զենքի ստեղծման նպատակով Ռուսաստանից Իրանի օգնություն խնդրելու մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը

ՌԴ-ն արձագանքել է միջուկային զենքի ստեղծման նպատակով Ռուսաստանից Իրանի օգնություն խնդրելու մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը

Լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե Իրանն օգնություն է խնդրում Ռուսաստանից միջուկային զենքի ստեղծումն արագացնելու համար, արևմտյան երկրների կողմից խուճապ սերմանելու փորձեր են՝ ուռճացնելով իրանական սպառնալիքը։

«ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Զենքի չտարածման և վերահսկման վարչության տնօրեն Վլադիմիր Երմակովը։

Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզության անանուն աղբյուրները, հայտնել էր, թե Իրանն իբր Ռուսաստանից օգնություն է խնդրում միջուկային վառելիքի արտադրության համար նյութեր ձեռք բերելու և Թեհրանի միջուկային զենքի ծրագիրն արագացնելու համար, ինչը Իրանի իշխանությունները բազմիցս հերքել են: Հոդվածում նշվում է, որ անհայտ է մնում, թե արդյոք Մոսկվան համաձայնել է բավարարել Թեհրանի խնդրանքները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտահոգությամբ է հետևում Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների հնարավոր զարգացմանը։

Երմակովի խոսքով, վերջերս արևմտյան երկրներն իրենց անբարեխիղճ են դրսևորել և կանխամտածված սադրանքի են դիմել՝ ՄԱԳԱՏԷ-ում հակաիրանական բանաձև ընդունելով։

«Նույն գիծն է հետապնդում նաև արևմտյան ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունները Ռուսաստանից «միջուկային վառելիքի համար նյութեր» ձեռք բերելու Իրանի ենթադրյալ մտադրության մասին տեղեկությունը: Ռուս-իրանական համագործակցությունը խաղաղ ատոմի ոլորտում ոչ մեկի համար գաղտնիք չէ, այն աստիճանաբար թափանցիկ զարգանում է և լիովին համապատասխանում է միջուկային զենքի չտարածման պարտավորություններին: Այն, ի թիվս այլ բաների, մեր նշանակալից ներդրումն է ՀԳՀԾ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի իրականացման գործում»,-ասել է Երմակովը։

Նա ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ն այս հարցում երբեք որևէ պահանջ չի ունեցել ո՛չ Մոսկվայից, ո՛չ Թեհրանից։

«Մենք ոչ միայն միջուկային վառելիք ենք մատակարարում Իրանի Բուշերի ատոմակայանին, այլև արտահանում ենք օգտագործված վառելիքը: Ինչ վերաբերում է արևմտյան սիրելի մանտրային, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, սրա հետ համաձայն են բոլորը, այդ թվում նաև Թեհրանը: Դրա համար կան պարտավորությունները, որոնք իրանական կողմը խստորեն պահպանում է»,-ասել է դիվանագետը։

  • Կիսվել: