կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ մարմնամարզիկները որոշել են չմեկնել Բաքու

ՌԴ մարմնամարզիկները որոշել են չմեկնել Բաքու

Ռուսաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչները որոշել են չեզոք կարգավիճակով չմասնակցել 2024 թվականի օլիմպիական խաղերի որակավորման մրցումներին: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ն հայտնել է ՌԴ սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Վասիլի Տիտովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Օլիմպիական խաղերի ընտրությանը մենք չենք մասնակցի, քանի որ մեր մարմնամարզիկներից ոչ մեկը չի ցանկացել չեզոք կարգավիճակ ստանալ: Եվ նրանցից ոչ ոք այդ կարգավիճակով չի դիմել Բաքվի մրցաշարին մասնակցելու համար, այդ պատճառով ոչ ոք չի էլ մեկնել։ Սա մեր մարզիկների և մարզիչների գիտակցված ընտրությունն է»:

  • Կիսվել: