ՌԴ Կուրգանի շրջանում բնական հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
Ռուսաստանի Կուրգանի շրջանում հրդեհների զոհերի թիվը հասել է 21-ի, ևս 13 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնել են պաշտոնական աղբյուրները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ շրջանում բնական հրդեհների պատճառով այրվել է ավելի քան 300 բնակելի շենք և 3,9 հազար շինություն։
Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 18 հազար հեկտար: Կուրգանի շրջանում խոշոր բնական հրդեհներ են սկսվել մայիսի 7-ին, մի շարք բնակավայրերի բնակիչներ տարհանվել են։