ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեներ կանցկացվեն Խերսոնի շրջանում, Դոնեցկում և Լուգանսկում

ՌԴ կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեներ կանցկացվեն Խերսոնի շրջանում, Դոնեցկում և Լուգանսկում

Խերսոնի շրջանի իշխանությունները որոշում են կայացրել Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել՝ հայտնել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի կազմում լինելը կապահովի տարածաշրջանի անվտանգությունը։

Լուգանսկի ղեկավարը նույնպես օրենք է ստորագրել՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին: Նույն որոշման մասին հայտարարել են նաև Դոնեցկի իշխանությունները: Հանրաքվեները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 23-27-ը:

Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝՝ ստեղծված իրավիճակն ապացուցում է, որ Դոնբասի բնակիչները ցանկանում են դառնալ սեփական ճակատագրի տերը։

 

  • Կիսվել: