կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌԴ կառավարությունը պարզեցրել է միջազգային փոխադրումներին ռուսաստանյան ընկերությունների թույլտվության ընթացակարգը

ՌԴ կառավարությունը պարզեցրել է միջազգային փոխադրումներին ռուսաստանյան ընկերությունների թույլտվության ընթացակարգը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել, որը պարզեցնում է միջազգային ավտոփոխադրումներին ռուսաստանյան տրանսպորտային ընկերությունների թույլտվության ընթացակարգը։ Ռուսաստանի կառավարությունը նշել է, որ նման որոշումը կնվազեցնի բիզնեսի ծախսերը և կմեծացնի արտաքին առևտրի ծավալները, գրում է «Կոմերսանտը»։

Նոր որոշման համաձայն, սեպտեմբերի 1-ից միջազգային ավտոփոխադրումներին ռուսաստանյան տրանսպորտային ընկերությունների թույլտվության ծառայությունների մատուցման ժամկետը 20-ից կնվազի 5 աշխատանքային օրվա։

Նաև սեպտեմբերից կկրճատվի փաստաթղթերի քանակը, որոնք պետք է ներկայացվեն թույլտվություն ստանալու համար։ Կախված որոշակի բեռների փոխադրողների պահանջներից՝ տրանսպորտային ընկերությունները կկարողանան մեկից երեք փաստաթուղթ ուղարկել Ռոստրանսնադզոր։ Մնացածը կարելի է ձեռք բերել միջգերատեսչական էլեկտրոնային փոխգործակցության համակարգի շրջանակներում։

2023 թվականին ՌԴ ավտոմոբիլային փոխադրումների աճ է գրանցվել, առաջին հերթին՝ ներքին հաղորդակցման մեջ։ Միևնույն ժամանակ դանդաղել է առևտրային փոխանակումը Վրաստանի և Հայաստանի հետ, որի ցուցանիշները 2022 թվականին ակտիվորեն աճում էին։ Բարդացել է նաև Ղազախստանի հետ շփումը։ Բելառուսը մնում է արտաքին փոխադրումների առաջատարը, Չինաստանի հետ հաղորդակցությունն աճում է երեք անգամ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: