ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ կառավարությունն «Օդնոկլասսնիկի»-ում պաշտոնական խումբ է բացել

ՌԴ կառավարությունն «Օդնոկլասսնիկի»-ում պաշտոնական խումբ է բացել

Ռուսաստանի կառավարությունը ՛՛Օդնոկլասսնիկի՛՛ սոցիալական կայքում պաշտոնական խումբ է բացել, որտեղ ամեն օր կհրապարակվեն գլխավոր նորությունները, հայտնել է Ռուսաստանի գործադիր մարմնի պաշտոնական կայքը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Կառավարությունը որոշել է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում պաշտոնական խումբ բացել, որպեսզի քաղաքացիները, որոնք նախընտրում են տեղեկություններ ստանալ սոցիալական ցանցերից, կարողանան առաջին ձեռքից և մատչելի ձևաչափով տեղեկանալ հիմնական նորություններին՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ խմբի բաժանորդները կկարողանան հավաստի տեղեկատվություն ստանալ կառավարության որոշումների և միջոցառումների մասին:

 

  • Կիսվել: