ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ-ից արտագաղթողները առանց բյուրոկրատական ձգձգումների պաշտպանություն կստանան Գերմանիայում

ՌԴ-ից արտագաղթողները առանց բյուրոկրատական ձգձգումների պաշտպանություն կստանան Գերմանիայում

Ռուսաստանի էմիգրանտները Գերմանիանում նույնպես պաշտպանություն կստանան արագ և առանց բյուրոկրատական ձգձգումների: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը (Marco Buschmann):

Պարզեցված ընթացակարգ է նախատեսվում Ռուսաստանի Դաշնությունից հեռացած, միջազգային ընկերություններում աշխատող ռուսների, ինչպես նաև իրավապաշտպանների, լրագրողների, մշակութային գործիչների համար:

Միևնույն ժամանակ Բուշմանը չի բացառում, որ այս հնարավորությունը կարող է այլ նպատակով օգտագործվել: Նա նշել է, որ եթե պարզվի, որ ՌԴ քաղաքացիները գալիս են կեղծ պատրվակով, ապա անհրաժեշտության դեպքում նրանք պատասխանատվության կենթարկվեն:

  • Կիսվել: