ՌԴ-ի ուղղությամբ ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներ են արձակվել
Այսօր կեսօրին հրթիռային տագնապ է հայտարարվել Ռուսաստանի առնվազն 11 շրջանում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Նշվում է, որ վերջերս Կիևում Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Ռուսաստանի Ուդմուրտիայի Հանրապետությունում գտնվող պաշտպանական գործարանի վրա «Ֆլամինգո» հրթիռային հարվածի մասին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ փետրվարի 21-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ֆլամինգո» հրթիռային հարված են հասցրել Ուդմուրտիայի Վոտկինսկի գործարանին, որտեղ արտադրվում են ռուսական «Յարս», «Բուլավա» և «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներ։


