շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ՌԴ-ի գլխավոր դատախազությունը պահանջել է սահմանափակել «Дождь»-ի և «Эхо Москвы»-ի հասանելիությունը

ՌԴ-ի գլխավոր դատախազությունը պահանջել է սահմանափակել «Дождь»-ի և «Эхо Москвы»-ի հասանելիությունը

ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջել է սահմանափակել «Дождь» հեռուստաալիքի (Ռուսաստանում ճանաչված է որպես օտարերկրյա լրատվամիջոցների գործակալ) և «Эхо Москвы» ռադիոկայանի հասանելիությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:

Նշվում է, որ կայքերի արգելափակման պատճառ են դարձել ծայրահեղական գործունեության կոչեր պարունակող հրապարակումները։

Ինչպես հաղորդվում է՝ ԶԼՄ-ները կեղծ տեղեկություններ են ներկայացրել ռուս զինվորականների գործողությունների մասին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի պաշտպանության հատուկ գործողության շրջանակներում:

 

  • Կիսվել: