ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները մեկնարկել են Ստամբուլում

ՌԴ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները մեկնարկել են Ստամբուլում

Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ:

Հանդիպման սկզբի կադրեր Է հեռարձակում Russia Today հեռուստաալիքը: Ինչպես հաղորդում Է Anadolu գործակալությունը, բանակցություններն անցկացվում են «Դոլմաբախչե» պալատում: Բանակցությունների սկսվելուց առաջ Էրդողանը դրանց մասնակիցներին Է դիմել համառոտ խոսքով:

Նա հույս Է հայտնել, որ այդ բանակցությունները կնպաստեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների անձնական հանդիպման անցկացմանը, եւ հայտարարել Է, որ Թուրքիան պատրաստ Է իր տարածնում ընդունել նման հանդիպումը: Էրդողանը նշել Է, որ Թուրքիան «խորապես անհանգստացած Է» Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությամբ եւ հրադադարի կոչ Է անում:

Ստամբուլում բանակցություններ անցկացնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել Թուրքիայի եւ ՌԴ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: