շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև կրկին տեղի է ունեցել գերիների փոխանակում

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև կրկին տեղի է ունեցել գերիների փոխանակում

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել ՛՛9-ը 9-ի դիմաց՛՛ սկզբունքով, հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը։

Նա նշել է, որ ազատ արձակված ռուս զինծառայողներից մեկը ԴԺՀ-ից է:

Իր հերթին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը տեղեկացրել է, որ գերիների հերթական փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձել 12 մարդ:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց էին վերադարձրել հիսունական ռազմագերու:

  • Կիսվել: