շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանին ՆԱՏՕ-ի մասնակցությամբ զորավարժություններ են անցկացվում

ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանին ՆԱՏՕ-ի մասնակցությամբ զորավարժություններ են անցկացվում

Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի հետ «Bull Run-19» ամենամյա համատեղ մարտավարական զորավարժությունները, հայտնում է լեհական Radio 5-ը։

Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն Վարմիա-Մազուրյան վոեւոդությունում, որը գտնվում է Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին, եւ Պոդլյասկայի վոեւոդությունում, որը սահմանակից է Բելառուսին:

Միջոցառումներին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 22-24-ը, կմասնակցեն Լեհաստանում տեղակայված Գիժիցայի 15-րդ մեխանիզացված բրիգադի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի գումարտակի մարտական խմբի զինծառայողները։

Զորավարժությունների նպատակն է բարձրացնել այս տարածքներում լեհական եւ դաշնակից զորքերի աշխատանքի արդյունավետությունը։ 

 

 

  • Կիսվել: