ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ հարավի օդանավակայաններում սահմանափակումները երկարաձգվել են մինչեւ մարտի 26-ը

ՌԴ հարավի օդանավակայաններում սահմանափակումները երկարաձգվել են մինչեւ մարտի 26-ը

Ռուսաստանի հարավի օդանավակայաններում փետրվարի 24-ից սահմանված տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները երկարաձգվել են մինչեւ մարտի 26-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կուբանի օդանավակայանների օպերատոր «Աէրոդինամիկա»-ն:

Ավելի վաղ այն հայտարարել էր, որ օդային երթեւեկության սահմանափակումը կերկարաձգվի մինչեւ մարտի 20-ը՝ երկրի այդ հատվածի օդանավակայանների տարածքը քաղաքացիական ինքնաթիռների վայրէջքի համար ոչ անվտանգ ճանաչման կապակցությամբ:

Խոսքը Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Սիմֆերոպոլի, ինչպես նաև Բելգորոդի, Բրյանսկի, Օրյոլի, Կուրսկի եւ Վորոնեժի օդանավակայանների մասին է։ Ընդ որում, Սոչիի օդանավակայանը շարունակում է բնականոն աշխատանքը։

  • Կիսվել: