երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՌԴ-ԱՄՆ երկկողմ շփումները Լեռնային Ղարաբաղի հարցով բացառված չեն․ ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ-ԱՄՆ երկկողմ շփումները Լեռնային Ղարաբաղի հարցով բացառված չեն․ ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը չի բացառում, որ ԱՄՆ-ի հետ առանձին շփումներ կարող են տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Այս մասին ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

 

«Շփումներն ԱՄՆ-ի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով կշարունակվեն: Ամբողջությամբ չի բացառվում դեմ առ դեմ շփումները՝ կախված տարածաշրջանում տիրող վիճակից, այդ թվում՝ մինչև ընտրությունները»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

«ԱՄՆ Պետդեպի մեկնաբանության մեջ բաց է թողնվել որևէ մատնանշում ԼՂ հարցով պայմանավորվածության հասնելու գործում Ռուսաստանի դերակատարության մասին»,- ընդգծել է Ռյաբկովը:

  • Կիսվել: