ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է Ուկրաինային Բելգորոդի հրետակոծությունից հետո
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի Զինված ուժերի (ԱԶՈՒ) հարվածը Բելգորոդ քաղաքին։ «Россия-24» հեռուստաալիքի եթերում նա սպառնացել է, որ Կիևը և նրա արևմտյան կուրատորները լավ չեն վարվի, եթե շարունակեն սադրանքները Ռուսաստանի տարածքում,հաղորդում է Lenta.ru-ն։
«Մենք մինչ այժմ ձեռնպահ ենք մնացել նման քայլերից, բայց շատ ուշադիր հետևելու ենք իրավիճակի զարգացմանը»,- հավելեց նա։
Դիվանագետի խոսքով, Կիևի գործողությունները, ամենայն հավանականությամբ, դրդված են եղել Արևմուտքից նրա կուրատորների կողմից: Նրանք նույն կերպ են գործում՝ Մոսկվային հակահարված տալու մղելու համար, իսկ հետո էլ ավելի «թուլացնելու հակառուսական հիստերիան», հավելել է Զախարովան։
Ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ Կիևը բալիստիկ հրթիռներով և անօդաչու սարքերով դիտավորյալ հարված է հասցրել Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին, որտեղ ռազմական օբյեկտներ չկան։
Նրա խոսքով, հարվածները հասցվել են Մոսկվայի ժամանակով ժամը 03:00-ից մինչև 03:30-ը «Տոչկա-Ու» հրթիռներով՝ կասետային զինամթերքով և «Ту-143 Реис» անօդաչու սարքերով։