ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար
Ռուսաստանի արտգործնախարարությունը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ռուսաստանի քաղաքացիներին Իրանից տարհանելու հարցում օգնության համար։
Նշվում է, որ Իրանում և Ադրբեջանում ՌԴ դեսպանությունների մասնակցությամբ 86 հոգուց բաղկացած ռուսաստանցիների խումբը հատել է «Աստարա» անցակետը:
«Շնորհակալություն ենք հայտնում ադրբեջանական կողմին ադրբեջանա-իրանական սահմանից մինչև Բաքու տրանսպորտի տրամադրման, խմբին հյուրանոցում տեղավորելու և մեր քաղաքացիների հայրենիք վերադարձին աջակցելու համար»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: