չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների միջեւ բանակցությունների մեկնարկի մասին տեղեկությունները

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների միջեւ բանակցությունների մեկնարկի մասին տեղեկությունները

Ռուսական կողմը հերքել է Գոմել քաղաքում Ուկրաինայի հետ բանակցությունների մեկնարկի մասին հաղորդագրությունները, հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից:

Տեղեկատվության համաձայն՝ բանակցությունները դեռ չեն մեկնարկել: Հաղորդվում է, որ Բելառուսում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների մասնակիցները դեռեւս ժամանում են բանակցությունների անցկացման վայր:

Նշենք, որ ավելի վաղ սահմանադրական դատարանում Զելենսկիի ներկայացուցիչ Վենիսլավսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ բանակցություններն արդեն մեկնարկել են:

  • Կիսվել: