ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ շփումները կարող են տեղի ունենալ հաջորդ շաբաթ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Միխայիլ Բոգդանովը չի բացառել, որ հաջորդ շաբաթ Քաթար կատարելիք այցի ընթացքում շփումներ կարող են տեղի ունենալ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Ռուս դիվանագետի խոսքով՝ այցի ընթացքում կարող են հարցեր բարձրացվել, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ գտնվող պատանդների հետ կապված իրավիճակի վերաբերյալ.
«Մենք հանդիպում էինք ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ ամեն անգամ, երբ ես այնտեղ էի: Եթե նրանք ցանկանում են` մենք միշտ կապ ենք պահպանում»,-նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության աշխատակիցը։