հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ ԱԴԾ տնօրենը հայտնել է, որ իրենց հայտնի են Ռուսաստանի դեմ ահաբեկչությունների կազմակերպիչները

ՌԴ ԱԴԾ տնօրենը հայտնել է, որ իրենց հայտնի են Ռուսաստանի դեմ ահաբեկչությունների կազմակերպիչները

Հետախուզական ծառայությունները ճանաչում են Ռուսաստանի դեմ ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներին և կանեն անհրաժեշտ ամեն ինչ` նրանց պատժելու համար։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Կան այնպիսիները, որոնք գնացել են և մարտական ​​ստորաբաժանումներ են կազմակերպել։ Կան այնպիսիները, որոնք մտադիր են եղել դա անել։ Բոլոր իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայություններն ակտիվորեն զբաղվում են այդ հարցով։ Ընդ որում, ինչպես ասել է նախագահը (Վլադիմիր Պուտինը), անուն առ անուն։ Մենք գիտենք, թե ով է մեր տարածքում (ահաբեկչական) գործողությունների նախապատրաստման և անցկացման կազմակերպիչը»։

Բորտնիկովը հավաստիացրել է, որ արվելու է ամեն ինչ՝ հանցագործներին բռնելու և պատժելու համար, և ներկայումս մեծ ծավալի աշխատանք է իրականացվում։

«Մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կան՝ հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Սա չի կարող չանհանգստացնել»,-ասել է նա:

  • Կիսվել: