շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռազմաճակատի գիծը պետք է այնքան հեռացվի ՌԴ-ից, որ մեր երկրի տարածքն անվտանգ լինի. Պուտին

Ռազմաճակատի գիծը պետք է այնքան հեռացվի ՌԴ-ից, որ մեր երկրի տարածքն անվտանգ լինի. Պուտին

Ռազմաճակատի գիծը պետք է այնքան հեռացվի Ռուսաստանի սահմաններից, որ մեր երկրի տարածքն այլևս անվտանգ լինի: Այս մասին այսօր ընտրություններում իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով առաջին հերթին արտասահմանյան արտադրության այն հեռահար զինատեսակների առկայությունը, որոնցով ուկրաինական իշխանությունները գնդակոծում են խաղաղ բնակավայրերը, ռազմաճակատի գիծը այնպիսի հեռավորության վրա պետք է լինի, որ ապահովի դրանց անվտանգությունը»:

  • Կիսվել: