երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռազմական ակադեմիայում կորոնավիրուսով վարակված կուրսանտներ կան․ ՌԴ ՊՆ

Ռազմական ակադեմիայում կորոնավիրուսով վարակված կուրսանտներ կան․ ՌԴ ՊՆ

Սանկտ Պետերբուրգի Կիրովի ռազմաբժշկական ակադեմիայում 55-ից ավելի կուրսանտ է վարակվել կորոնավիրուսային վարակով: Կրթական հաստատությունում կորոնավիրուսի տարածման մասին տեղեկատվությունը հաստատել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։ Այս մասին հայտնում է Interfax-ը։

ՊՆ-ում չեն հայտնել վարակվածների հստակ թիվը, սակայն ասել են, որ կորոնավիրուս հայտնաբերվել է այն ֆակուլտետի կուրսանտների մոտ, որտեղ արտասահմանյան բանակների համար բժիշկներ են պատրաստում և ևս 55 ուսանողի մոտ այլ ֆակուլտետներում․ «Բոլոր վարակվածների վիճակը նորմալ է, ախտանշանային դրսևորումներ չկան։ Բոլոր վարակվածները մեկուսացված են Ակադեմիայի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի հիվանդանոցներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: