երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռաֆահ անցակետը փակ է. չեն անցնում ոչ հումանիտար օգնությունը, ոչ մարդիկ

Ռաֆահ անցակետը փակ է. չեն անցնում ոչ հումանիտար օգնությունը, ոչ մարդիկ

Չորեքշաբթի առավոտվա դրությամբ Ռաֆահ սահմանային անցակետը փակ է. չեն անցնում ոչ հումանիտար օգնությունը, ոչ մարդիկ, AP-ին տեղեկացրել է եգիպտացի պաշտոնյան՝ անունը չնշելու պայմանով։

CNN-ի երեքշաբթի օրվա հարցազրույցում Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին հայտնել է, որ Ռաֆահը փակ է այն վնասի պատճառով, որը իսրայելական ավիահարվածները պատճառել են դեպի այն տանող ճանապարհներին։

«Վերջին օրերին Ռաֆահ անցակետը ենթարկվել է ռմբակոծության չորս անգամ»,- ասել է Շուքրին։ «Այդ թվում այն ժամանակ, երբ մենք փորձեցինք վերացնել նվասվածքների մի մասը։ Եգիպտացի չորս աշխատող վիրավորվել է»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: