ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ՔԶԱԿ անդամները մտահոգություն են հայտնել Իսրայելի կողմից սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբերյալ

ՔԶԱԿ անդամները մտահոգություն են հայտնել Իսրայելի կողմից սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբերյալ

Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) անդամները լրջորեն անհանգստացած են Իսրայելի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ։ Այս մասին լրագրողներին ասել է Նիդեռլանդներում Ռուսաստանի դեսպան և ՔԶԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Տարաբրինը՝ մեկնաբանելով կազմակերպության գործադիր խորհրդի անցած շաբաթ կայացած հերթական նիստի արդյունքները։

 

«Նիստում զարգացող երկրները լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և Իսրայելի կողմից սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբերյալ», – նշել է նա։

 

Տարաբրինը պարզաբանել է, որ այս նյութը պաշտոնապես արգելված չէ, սակայն դրա օգտագործումը որպես պատերազմի միջոց արգելված է։

  • Կիսվել: