ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Քենիայում ոստիկանությունը կրակ է բացել նախկին վարչապետի հnւղարկավորության վայր ներխուժած քաղաքացիների վրա

Քենիայում ոստիկանությունը կրակ է բացել նախկին վարչապետի հnւղարկավորության վայր ներխուժած քաղաքացիների վրա

Քենիայի նախկին վարչապետի հուղարկավորության ժամանակ քաղաքացիները ներխուժել են այն դաշտ, որտեղ տեղի էր ունենում հուղարկավորությունը, որից հետո ոստիկանությունը կրակ է բացել նրանց ուղղությամբ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նշվում է, որ չորս մարդ մահացել է, կան վիրավորներ։

Իր հերթին Associated Press-ը հաղորդում է, որ Քենիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հազարավոր մարդկանց նկատմամբ, որոնք հավաքվել էին Հնդկաստանում նախորդ օրը մահացած ազդեցիկ քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Ռաիլա Օդինգայի մարմնի հանրային դիտմանը։

Մարզադաշտի դարպասների մոտ հրմշտոց է սկսվել, սգացողները փախել են փողոց, մինչդեռ ներկա առաջնորդները մնացել են փակված սենյակում։ Հրամշտոցի ժամանակ անհայտ թվով մարդիկ են վիրավորվել։

Նշվում է նաև, որ Օդինգայի հուղարկավորությունը տեղի կունենա կիրակի օրը՝ Բոնդոյում գտնվող նրա ամառանոցում: Նրա ընտանիքի խոսքով՝ Օդինգան խնդրել էր արագ հուղարկավորություն, իդեալականում՝ 72 ժամվա ընթացքում, ինչն անսովոր է քենիացի հայտնի առաջնորդների համար։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: