երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Քաթարին հարվածելուց մեկ ժամ առաջ Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ. աղբյուր

Քաթարին հարվածելուց մեկ ժամ առաջ Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ. աղբյուր

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույց է ունեցել Քաթարին հարվածելուց մեկ ժամ առաջ: Այս մասին գրում է Axios-ը։

Նշվում է, որ Իսրայելի վարչապետի զանգը տեղի է ունեցել Վաշինգտոնի ժամանակով առավոտյան 8:00-ին, իսկ Դոհայում պայթյունները որոտացել են 8:51-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարվածի հետևանքով զոհվել են ՀԱՄԱՍ-ի հինգ անդամներ և անվտանգության ծառայության մեկ աշխատակից: Կազմակերպության ղեկավարները, իսրայելական հետախուզության տվյալներով, հասցրել են լքել շենքը մինչև պայթյունները:

  • Կիսվել: