հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Քաշաթաղում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների գագաթնաժողովը

Քաշաթաղում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների գագաթնաժողովը

Օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանում (Լաչին) մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների՝ Իլհամ Ալիևի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շահբազ Շարիֆի գագաթնաժողովը:

«Մենք ևս մեկ անգամ մեր երախտագիտությունն ենք հայտնում 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրերից ի վեր Թուրքիայի և Պակիստանի՝ մեր երկրին ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցության համար», - ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ Ալիևն ու Էրդողանը մասնակցել են Քաշաթաղում կառուցված միջազգային օդանավակայանի բացմանը, ծանոթացել Քաշաթաղից Քարվաճառ ճանապարհի կառուցման աշխատանքներին:

  • Կիսվել: