երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Քանյե Վեսթը առաջադրվում է ԱՄՆ նախագահի թեկնածու

Քանյե Վեսթը առաջադրվում է ԱՄՆ նախագահի թեկնածու

Քիմ Քարդաշյանի նախկին ամուսին, ռեփեր Քանյե Ուեսթը, ով հայտնի է նաև «Ye» մականունով, պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում։

2020 թվականին Ուեսթը արդեն առաջադրվել էր պաշտոնի համար։ Այնուհետ նա կարողացավ գրանցվել որպես թեկնածու իր իսկ կուսակցության՝ Birthday Party-ի կողմից։

Նոյեմբերի 16-ին միլիարդատեր և Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարեց, որ կվերաառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում։ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է պայքարել երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու համար, սակայն ընդգծել է, որ վերջնական որոշում կկայացնի միայն հաջորդ տարվա սկզբին։

  • Կիսվել: