կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քանի դեռ ես նախագահ եմ, Կոսովոն ՄԱԿ-ին չի անդամակցի. Վուչիչ

Քանի դեռ ես նախագահ եմ, Կոսովոն ՄԱԿ-ին չի անդամակցի. Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ քանի դեռ ինքը գլխավորում է պետությունը, երկրի իշխանությունը չի համաձայնի ՄԱԿ-ին Կոսովոյի ինքնահռչակ Հանրապետության անդամակցությանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա նշել է, որ Արևմուտքը վերջին ժամանակներում ուժեղացրել է ճնշումը պաշտոնական Բելգրադի վրա, որ ՛՛վերցնի Կոսովոյի փաստարկը Վլադիմիր Պուտինի ու ՌԴ-ի ձեռքից, որոնք կարող են Ուկրաինայի իրադրության դեպքում հղում անել այդ նախադեպին՛՛:

՛՛Քանի դեռ ես նախագահ եմ, գործադիր իշխանությունը կամք չի ունենա Կոսովոյի անկախությունն ընդունելու ու ՄԱԿ-ին Կոսովոյի անդամակցության համար՛՛,-իր ուղերձում նշել է Վուչիչը:

 

  • Կիսվել: