հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քաղաքականությունից չեմ պատրաստվում հեռանալ. Գախարիա

Քաղաքականությունից չեմ պատրաստվում հեռանալ. Գախարիա

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարականից հետո առաջին անգամ խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին, գրում է aliq.ge-ն:

Գախարիան լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր հեռանալուց հետո բազմաթիվ բամբասանքներ են պտտվում, մինչդեռ ինքը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ, ավելին՝ քաղաքականությունից նույնպես չի պատրաստվում հեռանալ:

Իրականում, մենք գնում ենք մեր ծրագրերով և օրակարգով, ինչը մեզ տալիս է հնարավորություն մոտ ապագայում ամեն ինչի մասին պատմել ձեզ,- լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի նախկին վարչապետը` հավելելով, որ շուտով բոլոր առկա հարցերին պատասխան կտրվի:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Գիորգի Գախարիան լքեց Վրաստանի վարչապետի պաշտոնը: Հրաժարականի պատճառը, ըստ Գախարիայի, ընդդիմադիր ՄԱՇ կուսակցության ղեկավարի ձերբակալության վերաբերյալ իշխող թիմում առկա տարաձայնություններն էին:

 

  • Կիսվել: