կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը

Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը

Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, տեղեկացնում է Reuters-ը։

Նշենք, որ առավոտյան դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական վարչության շենքի մոտ զինյալը գործի էր դրել պայթուցիկ սարք, որի հետևանքով Զոհվել էին դեսպանատան երկու աշխատակից և Աֆղանստանի մի քանի քաղաքացի։

Ինչպես հայտնել է Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչը՝ահաբեկիչը պայթյունը ծրագրել է ամբոխի մեջ, սակայն չի կարողացել դա անել, քանի որ անվտանգության ուժերը կրակ են բացել նրա վրա։

  • Կիսվել: