Քաբուլում ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած արտակարգ պատահարը 21 մարդու կյանք է խլել, կան առնվազն 40 վիրավորներ
Ավելի քան 40 վիրավորներ տեղափոխվել են Քաբուլի վիրաբուժական կենտրոն Աֆղանստանի մայրաքաղաքի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո։ Այդ մասին չորեքշաբթի՝ հունվարի 11-ին, հայտնում է The Washington Post-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր РИА Новости-ի աղբյուրը, միջադեպի հետևանքով զոհվել է 21 մարդ։ Զոհերից շատերը աշխատել են արտաքին գործերի և ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության նախարարություններում, իսկ մահացածների թվում են նաև թալիբների երեք անդամներ:
Նշվում է, որ զոհերի թիվը շարունակում է աճել։ Աֆղանստանում շտապօգնության ծառայության տնօրենի խոսքով՝ վիրավորներն այնքան շատ են, որ բժշկական կենտրոնը ստիպված է եղել հիվանդների համար մահճակալներ տեղադրել նույնիսկ խոհանոցներում և ճաշասենյակում։
Աֆղանստանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոզա Օթունբաեւան չորեքշաբթի ավելի վաղ այցելել է նախարարություն, ըստ թերթի։ Նա, մասամբ, այնտեղ էր՝ ընդգծելու կրթության և աֆղան կանանց օգնության գործակալությունների գործունեության արգելքի վերացման կարևորությունը՝ «կանգնեցնելու ավելի խորը սահումը դեպի անկայունություն և աղքատություն»:
Հաղորդվում է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, ով փորձել է ներխուժել ԱԳՆ շենք։ Չնայած նրան, որ նրան ժամանակին նկատել են ու կանգնեցրել են պահակները, այնուամենայնիվ նրան հաջողվել է ահաբեկչություն իրականացնել։


