շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պուտինը ստորագրել է ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կենսաթոշակային ապահովման պայմանագրի վավերացման մասին օրենք

Պուտինը ստորագրել է ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կենսաթոշակային ապահովման պայմանագրի վավերացման մասին օրենք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագրի վավերացման մասին օրենք, որով նախատեսվում է համագործակցություն կենսաթոշակային ապահովման ոլորտում։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում է ՛՛Коммерсантъ՛՛-ը։

Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2022թ. ապրիլի 26-ին Բաքվում։

Ըստ այդմ՝ կողմերը պայմանավորվել են բաշխել Ռուսաստանի եւ Ադրբեջանի ֆինանսական պատասխանատվությունը իրենց տարածքներում ձեռք բերված կենսաթոշակային իրավունքների ապահովագրական ապահովում տրամադրելու վերաբերյալ։ Փաստաթուղթը տարածվում է ապահովագրական եւ սոցիալական թոշակների բոլոր տեսակների վրա։

 

  • Կիսվել: