երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պուտինը Ռուսաստանում մրցակիցներ չունի,  եւ ունենալ էլ չի կարող. Պեսկով

Պուտինը Ռուսաստանում մրցակիցներ չունի, եւ ունենալ էլ չի կարող. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մրցակիցներ չունի, եւ ունենալ էլ չի կարող։ Լրագրողներին այսպիսի կարծիք է հայտնել պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Մենք քանիցս ասել ենք, որ Պուտինն, անշուշտ, թիվ մեկ քաղաքական ու պետական գործիչն է մեր երկրում։ Իմ անձնական կարծիքն է, թեեւ ես հազիվ թե իրավունք ունեմ արտահայտել այն, բայց, կանոնները խախտելով, կարող եմ ասել, որ նա ներկա պահին մրցակիցներ չունի եւ ունենալ էլ չի կարող Ռուսաստանի Դաշնությունում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: