չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Պուտինը Փեզեշքիանի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում

Պուտինը Փեզեշքիանի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում և երկկողմ հարաբերությունների հարցերը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առաջին հերթին՝ երկկողմ ռուս-իրանական հարաբերությունները»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Իրանի նախագահի հետ Պուտինի առաջիկա բանակցությունների թեմաներին վերաբերող հարցին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվան և Թեհրանը շատ սերտ հարաբերություններ ունեն տարբեր ոլորտներում։

«Իրավիճակը Մերձավոր Արևելքում չի կարող անտեսվել», – հավելել է Պեսկովը:

  • Կիսվել: