ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պուտինը պետք է ձերբակալվի․ Բորել

Պուտինը պետք է ձերբակալվի․ Բորել

Մենք կարող ենք տարբեր պայմանավորվածությունների հանգել, սակայն դատարանի վճիռը շարունակում է մնալ ուժի մեջ։ Այս մասին այսօր Բրյուսելում, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանի այն որոշմանը՝ ըստ որի Ռուսաստանի նախագահը պետք է ձերբակալվի․

«Եթե Ռուսաստանի նախագահը ուղևորվի այն 130 պետություններից մեկը, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի ստեղծման մասին համաձայնագրի տակ, ապա նա անմիջապես պետք է ձերբակալվի»։

  • Կիսվել: